Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կստորագրվի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման համաձայնագիր

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կստորագրվի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման համաձայնագիր
09.09.2015 | 00:02

Ռուսաստանն աշխատում է Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու ուղղությամբ` հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետ, օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն: «Հայաստանի և Ռուսաստանի միջև Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի նախագիծն անցել է ներհանրապետական բոլոր ընթացակարգերը և պատրաստվում է ստորագրման»,- ասել է Կուրաչենկոն: Նրա տեղեկացմամբ` սկսվել են համաձայնագրի մշակման աշխատանքները նաև Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին:

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ